Ստեղծվել է սուրճ պատրաստելու «զրահապատ» սարք (տեսանյութ)

14:19 • 22.11.14

Ամերիկյան OXX ընկերությունը նախագծել, մշակել և ստեղծել է COFFEEBOXX կոչվող սուրճ պատրաստելու սարքը, որն առանձնանում է այլ սուրճի սարքերից իր դիմացկունությամբ և տարողունակությամբ, գրում է technoguide.com.ua-ն։

 

Սարքը ջրակայուն և դիմացկուն է, դրա մեջ փոշի չի ներթափանցում, կարող է դիմանալ անասելի ծանր առարկաների ներգործությանը, նույնիսկ՝ պայթյուններին։

 

Ինչպես նշվում է ընկերության տեսանյութում, այն պատրաստվում է հատուկ այնպիսի պայմաններում աշխատող մարդկանց համար, ովքեր դժվարություններ են ունենում տաք և համեղ սուրճ ըմպելու հարցում։

 

Հնարավոր է, որ նորույթը, բացի շինհրապարակներում, հանքերում օգտագործվելուց, կիրառվի նաև հեռավոր վայր մեկնող զբոսաշրջիկների կամ անասելի ցուրտ կամ շոգ պայմաններում արշավախմբի մեկնող գիտնականների կողմից։

 

Ընկերությանն անհրաժեշտ է 50․000 դոլար՝ դրա արտադրությունը սկսելու համար։ Դրա համար kickstarter դրամահավաքության կայքում բացվել է էջ, որտեղ պատմվում է սարքի առավելությունների մասին, և բոլոր ցանկացողները կարող են սկսած մեկ դոլարից մինչև 1.000 դոլար նվիրաբերել ընկերությանը։

 

Եթե հաջողվի սարքի արտադրությունը սկսել, ապա այն հնարավոր կլինի ձեռք բերել 250 դոլարով։

Ստեղծվել է սուրճ պատրաստելու «զրահապատ» սարք (տեսանյութ)