«Իսլամական պետության» գրոհայինի կնոջ գաղտնի օրագիրը (լուսանկարներ)
Facebook սոցցանցում «Շամս» անունով օգտատերը ներկայանում է որպես Մալայզիայից 26-ամյա կին, ով մեկնել է Սիրիա՝ ջիհադիստի հետ ամուսնանալու համար, գրում է Daily Mail-ը։
Նա պարբերաբար թարմացնում է սոցցանցում ստեղծված «օրագիրը»՝ ներկայացնելով Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի հետ իր ամուսնության մասին պատմվածքներ։
«Շամսը» նշում է, որ ամուսնացել է Մարոկկոյում ծնված Աբու Բարա անունով ջիհադիստի հետ։ Նա պատմում է, որ իր կողակցի հետ նույն լեզվով չի խոսում, այդ պատճառով բառարան է օգտագործում հաղորդակցվելու համար։
Չնայած դրան՝ նրա ընտանիքը կողմ է իր ամուսնությանը և շուտով միանալու է իրենց։
Նա պատմել է նաև, որ Մալայզիայում աշխատել է որպես բժշկուհի, սակայն թողել է իր «միջին խավի կյանքը»։
Կինը նաև կոչ է անում իր գործընկեր բժշկուհիներին՝ միանալ իր կենսակերպին, դրա համար նա լուսանկարել է հրազենը՝ փաթաթված ստետոսկոպ բժշկական գործիքով։
Նա մեջբերումներ է անում Ղուրանից և պնդում է, որ մինչև դատաստանի օրն իր ամուսնուն հավատարիմ է մնալու։
Նրա օրագիրը հայտնվել է բազմաթիվ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։
















