Բարդ մտավոր աշխատանքը կանխում է ուղեղի ծերացումը

23:15 • 22.11.14

Բարդ աշխատանքը կօգնի միտքը սուր պահել անգամ տարեց ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն` The Independent-ին հղումով, որն էլ մեջբերում է Neurology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:


Հետազոտության համաձայն` նրանք, ում աշխատանքը մեծ մտավոր ջանքեր է պահանջում, ավելի մեծ հնարավորություն ունեն տարեց հասակում պահպանելու ուղեղի ճանաչողական գործառույթը, հատկապես` հիշողությունն ու տեղեկության մշակման արագությունը:


Գիտնականները դասակարգել են մասնագիտություններն` ըստ բարդության աստիճանի` առաջին շարքերում դասելով փաստաբաններին, վիրաբույժներին ու պայմանական ազատություն ստացած անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին: Այս ցուցակի վերջին տեղերում են հայտնվել շինարարներն ու կապի օպերատորները:


Գիտնականները IQ-ի (ինտելեկտի գործակից) մակարդակը գնահատել են 11-70 տարեկան մարդկանց կյանքի տևողության ընթացքում` նրանց կատարած աշխատանքի համատեքստում:


 

Բարդ մտավոր աշխատանքը կանխում է ուղեղի ծերացումը