Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կարող է 6 շաբաթում վերացնել սրտի կաթված ստանալու վտանգը

00:45 • 22.11.14

Գիտնականները պնդում են, որ ձիթապտղի յուղի կիրառումը 6 շաբաթում վերացնում է սրտի կաթված ստանալու վտանգը, որի համար նրանք խորհուրդ են տալիս հացը ուտելուց առաջ թաթախել ձիթայուղի մեջ:


Ինչպես գրում է Daily Mail-ը` նոր իրականացված փորձերի արդյունքում պարզվել է, որ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը անհավատալիորեն բարելավում է օրգանիզմում կորոնալ շնչերակի հիվանդությունների (սրտի իշեմիկ հիվանդություն) հետ կապված քիմիական ազդակները:


Ուսումնասիրությունն իրականացրել են Գլազգոյի համալսարանի գիտնականները, ովքեր հաստատել են Միջերկրածովյան դիետայի հիմնաքար հանդիսացող ձիթապտղի յուղի օգտակար հատկությունները: Նրանց խոսքով` առողջ չափահաս մարդու համար դիետան պետք է ներառի օրական 4 թեյի գդալ ձիթայուղ:

 

 

Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կարող է 6 շաբաթում վերացնել սրտի կաթված ստանալու վտանգը