Rubbee 2.0 սարքը ցանկացած հեծանիվ կվերածի էլեկտրահեծանվի (լուսանկարներ)

09:30 • 22.11.14

Վաճառքի է դրվել Rubbee 2.0 սարքը, որի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում ցանկացած հեծանիվ վերածել էլեկտրական հեծանվի, գրում է 3dnews.ru-ն։

 

Rubbee 2.0-ն իրենից ներկայացնում է տուփ, որը պտուտակով ամրացվում է հեծանվի նստատեղից մի փոքր ներքև, ապա փոքրիկ ռետինե հարմարանքն իջեցվում է անվի վրա, որը միացնելուց հետո պտտում է այն։

 

Սարքն աշխատում է 250 վատտ հզորությամբ շարժիչով և 280 վատտ/ժ մարտկոցով։ Սարքն ամբողջապես լիցքավորելու համար անհրաժեշտ է 3 ժամ։ Այն կշռում է 6.9 կգ։

 

Սարքն ունի հատուկ բռնակ, որը թույլ է տալիս հեշտորեն այն հանել ու տեղափոխել, ապա կրկին ամրացնել հեծանվին։ Այն ունի Pedal Assist Sensor սենսոր, որը վերլուծում է հեծանվի ոտնակների պտույտների հաճախականությունը, իսկ հեծանվի բռնակին ամրացված ղեկավարման փոքրիկ վահանակը թույլ է տալիս օպտիմալացնել հեծանվի արագությունը։

 

Առավելագույն արագությունը, որով կարելի է ընթանալ սարքի միացված լինելու պարագայում, 25 կմ/ժ է։ Մեկ լիցքավորումից հետո անընդմեջ աշխատելու դեպքում հնարավոր է ընթանալ 40 կմ ճանապարհ։

Միակ «թերությունը» սարքի գինն է՝ 1.200 դոլար։

Rubbee 2.0 սարքը ցանկացած հեծանիվ կվերածի էլեկտրահեծանվի (լուսանկարներ)