Չինաստանում բուհի ղեկավարությունը սպանել է ուսանողների հետ ընկերացած և դասերին ներկա գտնվող անօթևան շանը և նետել աղբարկղը (նկար)

18:31 • 22.11.14

Չինաստանի Սիան քաղաքում գտնվող Northwest A&F University համալսարանում արդեն որոշ ժամանակ ուսանողների սիրելին դարձած անօթևան Կասպեր անունով շանը ղեկավարությունը սպանել է և նետել աղբարկղը, գրում է Daily Mail-ը։

 

Կատարվածն առաջացրել է ուսանողների զայրույթը, քանի որ շունը ոչ մի վտանգ չէր ներկայացնում և մշտապես անաղմուկ նստում էր դասախոսությունների ժամանակ և խաղում ուսանողների հետ։

 

Կասպերին համալսարանական ղեկավարությունը թունավորել է, ապա նրա դին անողոքաբար նետել աղբանոցը։ Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում։

 

21-ամյա ուսանող Սյուն Հոն ասել է, որ շունն ընկերացել էր բոլորի հետ, նա միշտ անաղմուկ ննջում էր դասախոսությունների ժամանակ, քանի որ դասասենյակներում տաք էր, բացի այդ, երբեմն նա ուշադիր հետևում էր դասախոսին, և նույնիսկ կատակում էին, թե դասախոսին լսողը հենց Կասպերն է։

 

Ուսանողները սարսափահար են եղել՝ տեսնելով սպանված շան դին աղբարկղում։ Շունը սիրում էր ճաշարանում շրջել, որտեղ նա միշտ մի քանի պատառ էր ստանում ուսանողների կողմից, որտեղ էլ, հավանաբար, նրան թունավորել են։

 

Համալսարանի աշխատակազմը հաստատել է, որ Կասպերի և մի շարք այլ անօթևան շների սպանությունն իրենց ձեռքի գործն է՝ այդ ամենը պատճառաբանելով, թե կենդանիները վտանգ էին ներկայացնում։

 

RIP Casper: Casper the dog would sit in on lectures at Northwest A&F University in north-west China and had become a mascot for students

Doing no harm: Here, Casper can be seen taking a nap during a calculus class at the university

Horror: University officials are being accused of poisoning Casper the dog (pictured here while still alive) because the story of his visits to classes was damaging to the university's reputation

Չինաստանում բուհի ղեկավարությունը սպանել է ուսանողների հետ ընկերացած և դասերին ներկա գտնվող անօթևան շանը և նետել աղբարկղը (նկար)