Տանձը առավել օգտակար մրգերից մեկն է ճանաչվել

00:09 • 22.11.14

Տանձի օգտակարության մասին դիետոլոգները շատ հազվադեպ են խոսում, սակայն վերջերս նրանք վերանայել են իրենց տեսակետը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:


Պարզվել է, որ տանձը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, մանրաթելեր և ֆլավոնոիդներ է պարունակում: Մասնագետների կարծիքով՝ տանձը նպաստում է քաշի նվազեցմանը, քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցմանը, շաքարախտի և սրտային հիվանդությունների կանխարգելմանը:


  Մեկ միջին տանձը (178 գրամ)101 կալորիա, 27 գրամ հանքանյութեր և 1 գրամ սպիտակուց է պարունակում: Այն ապահովում է С վիտամինի ցերեկվա չափաբաժնի12%-ը, К վիտամինի 10 և կալիումի 6%-ը:


Բացի այդ՝ տանձը հարուստ է նաև այլ օգտակար միացություններով, ինչպիսիք են՝ կալցիումը, երկաթը, մագնեզիումը, ռիբոֆլավինը, վիտամին В6-ը և այլն: Իսկ տանձում առկա ջրի առատությունը (84% ջուր) թույլ է տալիս ամբողջ օրգան համակարգին՝ ավելի լավ աշխատել:
 

Տանձը առավել օգտակար մրգերից մեկն է ճանաչվել