Չինացի վարորդն աշխարհի ռեկորդ է սահմանել՝ «փայլուն» կայանելով իր մեքենան երկու մեքենաների միջև (լուսանկարներ, տեսանյութ)
Հան Յուեն China Drift Championships մրցաշարի ժամանակ ռեկորդ է սահմանել՝ արագության տակ շատ «մաքուր» կայանելով իր Mini մակնիշի մեքենան երկու մեքենաների միջև, որոնց միջև տարածությունը 8.6 սմ-ով է երկար եղել իր մեքենայի երկարությունից, գրում է Daily Mail-ը։
Նա կարողացել է մեքենան կայանել «փաուեր դրիֆտի» միջոցով (երբ մեծ արագության տակ մեքենան արգելակում է՝ միաժամանակ պտտելով ղեկը)։
Հանը նախկինում նման ռեկորդ էր սահմանել 2013-ի հուլիսին, սակայն այն ժամանակ մեքենաների միջև հեռավորությունն ավելի մեծ է եղել։
Այս տարվա մրցաշարն անցկացվել է Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Չունցին քաղաքում։
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները գրանցել և հաստատել են ռեկորդը՝ չափելով մեքենաների միջև հեռավորությունը և ճշտելով, որ ամեն ինչ արդար է։















