Բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ են առաջացնում. գիտնականների նոր հետազոտությունը
Շվեդ գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բջջային կամ անլար հեռախոսների օգտագործումը մեծացնում է գլիոնայի՝ գլխուղեղի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Remedium.ru-ին:
Գիտնականները հիմք են ընդունել գիստոպաթոլոգիական մեթոդի վրա հիմնված երկու գիտական աշխատություն: Առաջին աշխատության մեջ 20-ից 80 տարեկան հիվանդների մոտ քաղցկեղ է ախտորոշվել 1997-ից 2003 թթ.-ին, իսկ երկրորդի դեպքում՝ 18-ից 75 տարեկան հիվանդների մոտ այն ախտորոշվել է 2007-ից 2009թթ.-ին:
Հաշվի են առնվել գրեթե նույն տարիքային ցուցանիշներով 3530 մարդուց բաղկացած լրացուցիչ խմբում գրանցված տվյալները: Ընդհանուր առմամբ՝ դիտակվել է գլխուղեղի չարորակ ուռուցքի 1498 դեպք, իսկ հիվանդների միջին տարիքը 52-ն է եղել:
Եզրակացությունը հետևյալն է՝ գլիոմայի առաջացման ռիսկը մեծանում է բջջային հեռախոսի նվազագույնը՝ մեկ տարի մեծ հաճախականությամբ օգտագործման պարագայում:
Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ օգտվել բջջայիններից կամ օգտագործել բարձրախոսը, որպեսզի հեռախոսը գլխին մոտ չգտնվի:










