Նոր ծրագիրը լրագրողներին թույլ կտա պարզել՝ արդյոք իշխանությունները հետևում են իրենց
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է իր նոր սարքի մասին, որը լրագրողներին և ակտիվիստնրին թույլ կտա պարզել՝ արդյոք իշխանությունները ինտերներտում ապօրինի ձևով հետևում են իրենց, հայտնում է The Independent-ը:
Detekt անվանումով ծրագիրը օգնում է համացանցում որսալ այն լրտեսական ծրագրերը, որոնցով տարբեր երկրներում հետևում են լրագրողներին, ակտիվիստներին: Ծրագիրը մասնավորապես «գտնում է» Skype-ում տեղադրված գաղտնալսիչները:
Ըստ Amnesty International-ի՝ տարբեր երկրներում կառավարությունները «վախկոտ մեթոդներ» են կիրառում՝ մարդու իրավունքների խախտման դեպքերի բարձրաձայնումը լռեցնելու համար:
Առաջարկվող ծրագիրը անվճար մատչելի է ինտերնետում:










