Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կնկարահանվի իրանական ֆիլմում
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը պատրաստվում է նկարահանվել պարսկական բազմասերիանոց ֆիլմում: Ռեժիսորն է պարսիկ Ֆերեյդուն Ջեյրանը, տեղեկացնում է Life.panorama.am–ը:
Դերասանուհին կայքին տեղեկացրել է, որ իր մասին ռեժիսորին տեղեկացրել է նրա օգնականը, ով իրեն նախորդ տարի տեսել է «Անուշ» ներկայացման մեջ։
«Դեռևս իմ կերպարի մասին շատ բան չեմ կարող ասել: Բայց դերը հետաքրքիր է նրանով, որ երեք լեզուներով պետք է խոսեմ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Անգլերենի հարցում մի քիչ թերանում եմ, այդ պատճառով ավելի շատ եմ աշխատելու, որ արհեստական ոչինչ չլինի: Պրոֆեսիոնալ խումբ է հավաքվել ու կարծում եմ, հրաշալի ֆիլմ կլինի»,– ասել է նա:










