Հիտլերի հեղինակած կտավը աճուրդում վաճառվել է 130 հազար եվրոյով
Գերմանիայում տեղի ունեցած աճուրդում 130 հազար եվրոյով վաճառվել է Ադոլֆ Հիտլերի` 1914թ.-ին նկարած կտավը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Մերձավոր Արևելքից գնորդը ցանկացել է անձամբ ներկա գտնվել աճուրդին: Կտավը ձեռք բերել փորձող մյուս գնորդներն Ասիայից և Ամերիկայից են եղել:
Այս աշխատանքը մեկն է այն 2000 նկարներից, որոնք Հիտլերն ստեղծել է 1905-1920թթ.-ին, երբ երազում էր նկարիչ դառնալ:










