Աշխարհում ամենաերիտասարդ նկարչուհի է ճանաչվել 7-ամյա մի ավստրալուհի (լուսանկարներ)
Պաշտոնապես աշխարհում ամենաերիտասարդ նկարչուհի է ճանաչվել 7-ամյա Աելիտա Անդրեն ավստրալական Մելբուռն քաղաքից։ Նա Ավստրալիայի Վիզուալ արվեստների ազգային միության անդամ է, գրում է Комсомольская правда-ն։
Նկարել աղջիկը սկսել է 9 ամսական հասակից, իսկ նրա առաջին ցուցահանդեսը կայացել է, երբ նա եղել է ընդամենը 2 տարեկան։
Փորձագետները Աելիտայի աշխատանքները բնութագրում են որպես աբստրակտ էքսպրեսիոնիզմ, որն այսօր բավականին հայտնի է։
Նկարչուհու աշխատանքները վաճառվում են արտերկրում։ Ամենաթանկ կտավը վաճառվել է 30.000 դոլարով։ Իսկ բոլոր վաճառված կտավների ընդհանուր գումարը մոտ 1 մլն դոլար է։
Աելիտայի մայրը լուսանկարիչ է Ռուսաստանից, իսկ հայրը՝ ավստրալացի նկարիչ։ Փոքրիկի վերջին նախագիծը կապված է երաժշտության հետ։ Նա կնվագի ջութակ վերնիսաժում, որտեղ կներկայացվեն իր նոր կտավները։





















