Կայացել է American Music Awards-ը, հայտնի են հաղթողները

09:32 • 24.11.14

Կայացել է ամերիկյան հեղինակավոր American Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, հայտնում է Fox News-ը:

 

Երաժշտական կարևոր մրցանակաբաշխության «մեծ հաղթողներն» են դարձել բրիտանական One Direction խումբը՝ ճանաչվելով տարվա արտիստ, և ամերիկացի երգչուհի Քեթի Փերին: Նրանք ընդհանուր առմամբ երեքական պարգևի են արժանացել: Փերին, սակայն, ներկա չի եղել միջոցառմանը, քանի որ շրջագայությամբ Ավստրալիայում է:

 

Միջոցառումը չի այցելել նաև Բեյոնսեն՝ չնայած ճանաչվել է «Տարվա կին արտիստ»:

 

Նորեկներից աչքի է ընկել Իգի Ազելյան. նա առաջադրվել է վեց անվանակարգում, հաղթել «Տարվա ալբոմ» անվանակարգում: Միջոցառման փակմանը նա և Ջենիֆեր Լոպեսը կատարել են իրենց սկանդալային Big Booties երգը:

 

Թեյլոր Սուիֆթն արժանացել է Dick Clark Award-ի, որը նրան շնորհել է Դայանա Ռոսը: Միջոցառմանն աչքի են ընկել նաև այլ աստղեր՝ Արիանա Գրանդեն, Հայդի Քլումը, Քլոե Քարդաշյանը:

 

Կայացել է American Music Awards-ը, հայտնի են հաղթողները