Թուրք-սիրիական սահմանին գտնվող հնավայրը տեսարժան վայրի կվերածվի (լուսանկարներ)
Սիրիա - Թուրքիա սահմանին հայտնաբերված հնագիտական տեղանքը տեսարժան վայրի կվերածվի, հայտնում է Daily Mail-ը:
Զբոսաշրջիկները տեղի նոր գտածոները տեսնելու հնարավորություն կունենան՝ չնայած վտանգներին, քանի որ հնավայրն «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքներից ընդամենը 20 մ է հեռու: Ժամանակին բիբլիական այս քաղաքի համար պայքարել են եգիպտացիներն ու բաբելոնցիները, իսկ այժմ այս տարածքներոմ կռվում են Սիրիայի կառավարական ուժերն ու իսլամիստները:
Խոսքը Քարքեմիշ քաղաքի մասին, է, որն ըստ աղբյուրի՝ պեղվել է բրիտանացի լրտես, հեղինակ Լորենս Արաբացու մասնակցությամբ գիտարշավի ժամանակ:
Տեղանքում 500 թուրք զինվոր կա:





















