CHUWI VI8. Windows 8-ով աշխատող ամենաէժան պլանշետը (լուսանկարներ)
Ներկայում չինական տեխնիկայի շուկայում առկա են բազմապիսի էժան պլանշետներ, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով, սակայն Windows 8-ով աշխատող Chuwi Vi8 պլանշետն իր տեսակի մեջ առաջինն է գնի առումով, գրում է technoguide.com.ua-ն։
HP և Toshiba ընկերությունների առաջարկած 100 դոլարանոց պլանշետների համեմատ՝ Chuwi Vi8-ն առաջարկվում է ընդամենը 82 դոլարով։
Պլանշետն ունի 8 դյույմանոց, 1280x800 լուծաչափով IPS էկրան, Intel Atom Z3735F Bay Trail քառամիջուկ պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ սպառողական հիշողություն։
Ամենադրական կողմն այն է, որ պլանշետը կարելի է թարմացնել Windows 8,1-ով, իսկ աշխատանքի համար այն արդեն ներդրված ունենում է Microsoft Office 365 Personal ծրագիրը։














