Նռան օգտակար 10 հատկությունը
Cluber.com-ը ներկայացնում է նռան օգտակար և շատերի համար անհայտ հատկություները:
1. Ակտիվացնում է հորմոնները
Նռան կորիզներում պարունակվող յուղը հիանալի վերականգնում է օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը:
2. Բնական ինսուլին
Նուռը եզակի քաղցրահամ մրգերից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական ուտելուց առաջ ընամենը 4 անգամ կես թեյի գդալ նռան հյութի օգտագործմամբ կարելի է շոշափելիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի բաղադրությունը:
3. Բարձրացնում է հեմոգլոբինը
Նուռը վաղ ժամանակներից հայտնի է որպես անեմիայի դեմ պայքարող լավագույն միջոց: Սակավարյունությամբ տառապող մարդկանց բավական է օրական 3 անգամ ուտելուց առաջ 2 ամիս շարունակ 0.5 բաժակ նռան հյութ օգտագործել:
4. Ախտահանում է բերանի խոռոչն ու կոկորդը
Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև՝ ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևից պատրաստված թուրմով կամ հյութով:
5. Իջեցնում է զարկերակային ճնշումը
Նուռը հիանալի հայտնագործություն է հիպերտոնիկների համար, քանի որ այն իջեցնում է ճնշումը, իսկ նռան թաղանթից պատրաստված թեյը հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում անքնությունը:
6. Հիանալի կոսմետիկական միջոց է
Կարագով կամ ձիթապտղի յուղով թեթև բոված նռան կեղևից պատրաստված դիմակը հիանալի միջոց է յուղոտ, պզուկներով և թարախային բշտիկներով մաշկ ունեցող մարդկանց համար: Իսկ չորացրած նռան կեղևի աղացած փոշով կարելի է արդյունավետորեն բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:
7. Օգնում է բորբոքումների ժամանակ
Նռան կեղևի թուրմը օգնում է երիկամների, լյարդի, ականջների, աչքերի, հոդերի և կանացի օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Թուրմի պատրաստման համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ մանրացված նռան կեղևի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել և եռացնել գոլորշու վրա՝ 30 րոպե, այնուհետև քամել և բացել եռացրած ջրով և 50 գ չափաբաժնով կիրառել օրական 2-ից 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
8. Օրգանիզմից դուրս է բերում ճառագայթումը
Ռադիոակտիվ իզոտոպերի հետ աշխատող կամ բարձր ճառագայթման վայրերում բնակվող մարդկանց առօրյա կյանքի անփոխարինելի և բաղկացուցիչ մասը պետք է դառնա նռան հյութը:
9. Ճճվաթափության հիանալի միջոց է
Հասուն նռան կեղևը պելտերին ալկալոիդ, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին է պարունակում, որոնք հզոր հակաբորբոքային ազդեցություն են ունենում:
10. Օգնում է ազատվել փորլուծությունից
Նռան կեղևն ու հատիկները տտիպ հատկություն ունեն, այդ իսկ պատճառով այն կիրառվում է նաև փորլուծության ժամանակ: Մեծերին խորհուրդ է տրվում ուտելուց հետո օրական 3 անգամ մի պտղունց նռան չորացրած և մանրացված կեղև օգտագործել, իսկ երեխաներին բավական է միայն նռան թարմ քամած հյութ տալ:










