Օվկիանոսի խորքում ապրող առեղծվածային Lophius piscatorius-ը հայտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

15:30 • 24.11.14

Lophius piscatorius կոչվող թեյի բաժակի չափերի ջրային կենդանին բնակվում է հիմնականում օվկիանոսների այնպիսի խորը հատվածներում, որտեղ արևի լույս բացարձակապես չի ներթափանցում, գրում է iflscience.com-ը՝ animals.nationalgeographic.com-ին հղումով։

 

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող Monterey Bay Aquarium ուսումնասիրության ինստիտուտի գիտնականներին վերջապես հաջողվել է տեսանկարահանել հազվագյուտ ձկանն իր բնական միջավայրում։

 

Նրանք անչափ հետաքրքիր են գիտնականների համար, քանի որ սեփական մարմնի վրա այս կենդանիներն ունեն փոքրիկ հատված, որը լույս է արձակում։

 

Սա անհրաժեշտ է որսին գրավելու համար։ Մթության մեջ իրենց զոհը մոտենում է լույսին, որն ուղղակիորեն գտնվում է նրա երախի մոտ, որից հետո նա խժռում է զոհին։

 

Օվկիանոսի այդ հատվածն այնքան խորն է, որ գիտնականներն ուսումնասիրություն կատարելու համար երկար ժամանակ չեն կարող այնտեղ անցկացնել սուզանավերով, բացի այդ, արհեստական լույսը թույլ չի տալիս բնական պայմաններում դիտարկել կենդանիներին։

 

Բացի այդ, մինչև այսօր ուսումնասիրված առանձնյակները եղել են անկենդան վիճակում։

 

Սա է պատճառը, որ մինչև այսօր էլ շատ քիչ բան է հայտնի Lophius piscatorius-ի մասին։

 

Օվկիանոսի խորքում ապրող առեղծվածային Lophius piscatorius-ը հայտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)