Իրանի ու Ռուսաստանի դեմ ուղղված լրտեսական համակարգչային վիրուս է հայտնաբերվել
Symantec և Kaspersky հակավիրուսների ստեղծողներն ահազանգում են, որ հայտնաբերվել է Regin անունով համակարգչային վիրուս, հայտնում է BBC-ն:
Նոր վիրուսի թիրախում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան. այս վիրուսով վարակված ամենաշատ համակարգիչները հենց նշված երկրներում են: Ռուսաստանում վիրուսին զոհ են դարձել նաև հեռահաղորդակցության ընկերությունները:
Այս վիրուսի միջոցով հնարավոր է «սքրինշոթեր» անել ու վերականգնել ջնջված ֆայլերը: Մասնագետները կարծում են, որ սա ամենակատարյալ վիրուսներից է, ստեղծվել է պետական լաբորատորիաներում: Թեհրանը դրա ստեղծման համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին:
Վիրուսն օգտագործվում է առնվազն վեց տարի՝ տարբեր կազմակերպություների, բիզնես կառույցների և մասնավոր անձանց լրտեսելու համար:










