Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիադայի թալիսմանները խորհրդանշում են Բրազիլիայի կենդանական և բուսական աշխարհը

09:58 • 24.11.14

Տեղի է ունեցել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի թալիսմանների շնորհանդեսը, որոնք խորհրդանշում են Բրազիլիայի կենդանական և բուսական աշխարհը, գրում է ria.ru-ն՝ Rueters-ին հղումով։

 

Բրազիլական կենդանական աշխարհի խորհրդանիշը դեղին կենդանու կերպար է , որը կատվի է նման, իսկ բուսական աշխարհի խորհրդանիշը մազերի փոխարեն պալմայի տերևներով կանաչ մի կերպար է։

 

Խորհրդանիշների անունները կընտրվեն հանրային քվեարկության արդյունքում։ Հնարավոր տարբերակների ցուցակում առայժմ կան՝ «Օբա և Էբա», «Տուբա Տուկե և Էսկիդիմ» և «Վինիսիուս և Տոմ» անունները։

 

Ենթադրվում է, որ կազմակերպիչները վաճառքի կհանեն ամառային Օլիմպիական խաղերը խորհրդանշող 12.000 ապրանք։ Բրենդավորված արտադրանքների վաճառքից ակնկալվող հասույթը կկազմի 400 մլն դոլար։