Մսի սառեցումը սննդային թունավորման ռիսկի նվազեցման բանալին է
Հավի միսը հաճախ է մանրէների տարածման, հետևաբար և՝ թունավորումների աղբյուր հանդիսանում, ուստի Բրիտանիայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հավը սառեցնել՝ օգտագործելուց առաջ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Ըստ վիճակագրության՝ սուպերմարկետներում վաճառվող 10 հավից 6-ը պոտենցիալ վտանգավոր պաթոգեններ և մասնավորապես Campylobacter-ներ է պարունակում:
Եթե հում հավը, որի մակերեսին նման պաթոգեն է առկա, ջրի տակ լվանան մշակումից առաջ, ապա դրանք կանցնեն ձեռքերին, կտրման համար նախատեսված փայտին և կտարածվեն ամբողջ խոհանոցով: Խնդիրներն իրենց մասին կհիշեցնեն 2-ից 5 օրվա ընթացքում:
Վարակը ստամոքսի խանգարումներ, աղիքային գրգռման համախտանիշ, արթրիտ, վիժում է առաջացնում, մեծերի մոտ թուլացնում է իմունային համակարգը, երեխաների պարագայում նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվում: Ինչպես ապացուցվել է՝ մսի սառեցումը կրճատում է Campylobacter-ի բջիջների քանակը 90%-ով:










