Հանրային զուգարաններում չորացնող սարքերը մանրէների տարածման աղբյուր են. գիտնականներ

11:45 • 24.11.14

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ հանրային զուգարաններում ձեռքերը չորացնելու սարքերը նպաստում են մանրէների տարածմանը, գրում է lenta.ru-ն։

 

Իրենց ուսումնասիրության արդյունքները գիտնականները հրապարակել են Journal of Hospital Infection ամսագրում և ներկայացրել են Լիոնում անցկացված Healthcare Infection Society International Conference կոչվող բժիշկ-վարակաբանների միջազգային կոնֆերանսի ժամանակ։

 

Գիտնականների կարծիքով՝ ձեռքերը լվանալուց հետո դրանք չորացնելու համար ավելի հարմար են թղթե սրբիչները։ Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տաք օդի ուժեղ հոսքը կարող է նպաստել մանրէների տարածմանը։

 

Ընդհանուր առմամբ, մասնագետները 120 թեստ են անցկացրել ձեռքերը չորացնելու երկու միջոցների՝ էլեկտրական չորացնող սարքերի և թղթե սրբիչների վերաբերյալ։

Հանրային զուգարաններում չորացնող սարքերը մանրէների տարածման աղբյուր են. գիտնականներ