Սուրճը նվազեցնում է կոկաինից կախվածությունը. գիտնականներ
Գիտնականները սուրճի արտասովոր հատկություն են հայտնաբերել: Պարզվել է, որ սուրճը նվազեցնում է կոկաինից կախվածությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Այս եզրակացությունը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր հաճախ են տառապում այդ տեսակ կախվածությունից:
Սովորաբար կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կոկաինի ավելի ցածր չափաբաժնից են կախվածության մեջ ընկնում, իսկ կոֆեինը արգելափակում է կոկաինի հետ կապված՝ ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները:










