Panasonic-ը ներկայացրել է մատչելի Eluga I սմարթֆոնը (լուսանկարներ)

12:40 • 25.11.14

Panasonic էլեկտրական սարքեր արտադրող ճապոնական ընկերությունը ներկայացրել է միջին կարգի իր նոր սմարթֆոնը՝ Eluga I-ը, գրում է 3dnews.ru-ն։

 

Մոդելն ունի 1280x720 լուծաչափով 5 դյույմ անկյունագծով IPS էկրան։

 

Քառամիջուկ պրոցեսորի հզորությունը 1.3 ԳՀց է։ Սմարթֆոնն աշխատում է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով։ Ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և կշռում է 155գրամ։

 

Ապահովում է 3G, Wi-Fi, Bluetooth 4.0 և GPS կապերը։ Սմարթֆոնի գինը 178 դոլար է, սակայն այն հնարավոր է ձեռք բերել միայն հնդկական շուկայում, և պարզ չէ՝ այն այլ երկրներում դուրս կգա վաճառքի, թե ոչ։

Panasonic-ը ներկայացրել է մատչելի Eluga I սմարթֆոնը (լուսանկարներ)