ԱՄՆ-ում հիվանդ աշակերտի փոխարեն դպրոց է «հաճախում» ռոբոտը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի Ջեֆրի Կային կույր աղիքի վիրահատությունից հետո չի կարողանում անձամբ հաճախել Նյու Յորքի Լոնգ Այլանդ կղզում գտնվող School for the Gifted դպրոցը, սակայն նրան օգնության են եկել նորագույն տեխնոլոգիաները, և նա դպրոց է «հաճախում» ռոբոտի միջոցով, գրում է Daily Mail-ը։
Ջեֆրիի մայրը՝ Մարգի Գուրվինը, աշխատում է Նյու Յորքի A+ Technology and Security Solutions կազմակերպությունում, որը զբաղվում է շարժական համակարգչային տեխնիկայի մշակումներով։
Նա ռոբոտ է տրամադրել իր որդու համար, որպեսզի վերջինս բացթողումներ չունենա դպրոցում և կարողանա բոլորին հավասար դասերի հաճախել։
Ռոբոտն ունի ակներ, էկրան, տեսախցիկ, բարձրախոս և խոսափող, որոնց միոջոցով տղան կարողանում է իր համակարգչի դիմաց նստած՝ ներկա գտնվել դասերին։
Ռոբոտը Ջեֆրին կառավարում է տնից՝ համակարգչի դիմաց նստած։
Նա կկարողանա վերադառնալ դասերին մեկ շաբաթ անց, սակայն մինչ այդ սովորում է ռոբոտի օգնությամբ։











