Samsung-ը մշակել է համակարգչային մկնիկ, որը հետևում է օգտատիրոջ աչքերի շարժին
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը՝ համակարգչային մկնիկ հաշմանդամների համար, որը հետևում է օգտատիրոջ աչքերի շարժին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նորույթը, որը կոչվում է Eyecan+, թույլ է տալիս տեքստեր տպել և կատարել մի շարք այլ գործողություններ աչքերի շարժի օգնությամբ։ Այս մկնիկի օգնությամբ օգտատերերը կկարողանան տեղաշարժել սլաքն էկրանի վրա, փոխել պատկերները, բացել պատուհաններ և այլն։
Հաջորդ տարի ընկերությունը մտադիր է բարեգործական նպատակով հաշմանդամներին նվիրել մոտ 100 Eyecan+։










