The Sunn Light սարքը, նմանակելով արևին, արևային եղանակ է ստեղծում տանը (լուսանկարներ, տեսանյութ)

13:11 • 25.11.14

Sunn ընկերությունը մշակել է «խելացի» LED լուսարձակ լամպեր, որոնք կապված են մարդու տրամադրության կամ դրսի եղանակի հետ և կարող են ներսում արհեստական արևային լույսի իմիտացիա ստեղծել, գրում է sunnlight.com-ը։

 

Լուսավորությունը ղեկավարելու համար անհրաժեշտ է բջջայինում ներբեռնել համապատասխան հավելվածը։

 

Ցիրկադային տատանումները կրկնօրինակող սարքն առավոտյան ջերմ գույն է ընդունում, իսկ օրվա ընթացքում ավելի սպիտակավուն՝ աշխատունակությունը բարձրացնելու նպատակով, երեկոյան էլ ստեղծում է մայրամուտի տրամադրություն։

 

Ցիրկադային տատանումները կենսաբանական գործընթացների վրա ազդող երևույթներ են, որոնց մարդը ենթարկվում է ամեն օր, ինչպես, օրինակ, առավոտյան լույսն արթնացնում է մարդուն, իսկ մթությունը հուշում, որ քնելու ժամանակն է։

 

Ընկերությունը զետեղել է նախագիծը Kickstarter դրամահավաքության նորարարական կայքում, որտեղ նրանք փորձում են հավաքել 50.000 դոլար, առայժմ արդեն հավաքվել է մոտ 40.000 դոլար։

Սարքը վաճառվելու է 249 դոլարով, իսկ ավելի մեծ չափը՝ 349 դոլարով։ Սարքը հասանելի կլինի 2015-ի ապրիլին։

 

The Sunn app controls Sunn lights and will be available for iOS and Android.

 

 

 

 

We recommend hanging a Sunn light on the wall similar to a framed photo or painting.

We recommend plugging the light directly into an outlet.

We recommend professional installation for a no-cord aesthetic.

Կարդացեք նաև՝

Բջջայինով կառավարվող լապտերը կարող է աշխատել 25 տարի և փոխել գույնը՝ ըստ տիրոջ տրամադրության (տեսանյութ, լուսանկարներ)

 

The Sunn Light սարքը, նմանակելով արևին, արևային եղանակ է ստեղծում տանը (լուսանկարներ, տեսանյութ)