Apple-ը պաշտոնապես բարձրացրել է iPhonе և iPad սարքավորումների գները Ռուսաստանում

09:45 • 26.11.14

Ամերիկյան Apple ընկերությունը 20-25%-ով բարձրացրել է իր արտադրանքի գները Ռուսաստանում, ինչի մասին վկայում է Apple Store առցանց խանութի կայքում հրապարակված տեղեկությունը, փոխանցում է Комсомольская правда-ն։

 

Նոր գնացուցակը հրապարակվել է նոյեմբերի 26-ին։ Ամենաէժան iPhone 6-ը 16 Գբ հիշողությամբ թանկացել է 8.000 ռուբլիով (նախկինում այն արժեր 31.900 ռուբլի), իսկ ամենաթանկ սարքավորումը՝ 128 Գբ հիշողությամբ iPhone 6 Plus-ը, վաճառվում է 58.900 ռուբլիով (նախկինում այն արժեցել է 46.900 ռուբլի)։

 

Թանկացել է նաև 5-րդ սերնդի iPhone սմարթֆոնը։ Եթե նախկինում 8Գբ հիշողությամբ iPhone 5C-ը հնարավոր էր գնել 17.900 ռուբլիով, ապա այժմ պետք է վճարել 19.900 ռուբլի, իսկ 16 Գբ iPhone 5S-ը կարժենա 29.900 ռուբլի, այսինքն՝ 5.000 ռուբլիով թանկ։
 

Apple-ը պաշտոնապես բարձրացրել է iPhonе և iPad սարքավորումների գները Ռուսաստանում