24-ամյա բրիտանուհին բոտոքսի միջոցով հաղթահարում է էկզեմայի ցավերը
Մանուկ հասակից բրիտանուհի Դանիելա Շիհանը տառապում է էկզեմայի նոպաներից: Տարիքի հետ հյուծող խանգարումը որոշ չափով վերացել էր, սակայն 4 տարի առաջ նրա դեմքին և ձեռքերին կրկին սկսել են կարմիր հետքեր հայտնվել:
Ինչպես գրում է Daily Mail-ը` մոդել և պարուհի Դանիելան հուսահատության գիրկն էր ընկել, չէր կարող մասնակցել ֆոտոսեսիաների, անգամ հրաժարվում էր հանդիպել ընկերոջ հետ: Աչքերի շուրջն առաջացող էկզեման սրվում էր խոնավեցման պատճառով` անտանելի ցավ պատճառելով:
Բժիշկների այցելելով և տարբեր բուժումներ ստանալով՝ նրա վերքերը չէին բուժվում, և ցավն էլ չէր վերանում: 24-ամյա բրիտանուհին որոշում է դիմել կոսմետիկ վիրաբույժի՝ բոտոքս անելու համար: Մի քանի օրից նա նկատում է կոսմետիկ միջամտության դրական ազդեցությունը: Այն վերացրել էր ինչպես կարմիր հետքերը, այնպես էլ՝ ցավը:













