Ինչպիսին ենք մենք Facebook-ի «աչքերով» (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail-ը հայտնում է, որ Facebook ընկերությունը, համակարգչային դիմաճանաչման մեխանիզմները և տեխնիկան առհասարակ մեզ հրեշակերպ են «տեսնում»:
Ամերիկացի արվեստագետ Սթերլինգ Քրիսփինն ալգորիթմ է գրել, որով վերստեղծվում են մարդկային դեմքերն այնպես, ինչպես դա անում է համակարգիչը: Եվ պարզվում է, որ տեխնիկայի աչքում մենք «կորցնում ենք» մեր մարդկային դեմքը: Դա են փաստում ստացված պատկերները: Դրանցում մարդու սովորական դեմքը «գնդիկներով» ու խորշերով է, մուտացված:
Աղբյուրը դրանք անվանում է մարդկանց «թվային դիմակներ»:


















