Histone H3-3 սպիտակուցը կարող է հեղաշրջում իրականացնել քաղցկեղի բուժման գործում

00:10 • 26.11.14

Histone H3-3 սպիտակուցը կարող է հեղաշրջում իրականացնել քաղցկեղի բուժման գործում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Health Site-ին:


Histone H3-3 սպիտակուցը կառուցվածքային որոշակի փոփոխությունների դեպքում ի վիճակի է կանխել քաղցկեղի բջիջների աճը մի շարք գեների գործունեության ճնշաման միջոցով:


Հայտնաբերվել է, որ բջջային ծերացման գործընթացը պայմանավորված է բջջային միջուկներում սպիտակուցային համալիր փոփոխություններով, իսկ Histone H3-3 (միջուկային սպիտակուցների) տարբերակը աշխատում է խրոմատինների հետ զուգահեռ` պատասխանատվություն կրելով բջիջներում գենետիկական նյութերի փաթեթավորման և կարգավորման գործում:


Իսկ Histone-ների յուրահատուկ կառուցվածքը օգնում է ճնշել բջջի կյանքի ցիկլը կարգավորող գեները: Բջջային բազմացումը կարելի է ճնշել բջջային ծերացում նախաձեռնելով` ստեղծվում է հատուկ միջավայր, որը թույլ չի տալիս բջիջներին՝ աճել:

 

Իսկ Histone H3-3-ը և կարճեցված տարբերակը առանց 21 ամինաթթվի պոչի հատվածում թույլ չեն տալիս նորմալ բջիջների բաժանումը:


 

Histone H3-3 սպիտակուցը կարող է հեղաշրջում իրականացնել քաղցկեղի բուժման գործում