Դեղին սուզանավը Անտարկտիդայի սառույցների 3D քարտեզն է ստեղծել (տեսանյութ)
Ստորջրյա ռոբոտների շնորհիվ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է չափել Անտարկտիդան շրջապատող ծովերում առկա սառույցների հաստությունը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Nature Geoscience ամսագրին:
Անտարկտիդայի սառույցների հալեման տվյալները չափազանց կարևոր են գլոբալ կլիմայական դինամիկան հասկանալու համար:
Դեղին սուզանավը սառույցի հաստությունը չափում է իր սոնառի ռադիոլոկացիոն ազդակների օգնությամբ՝ 1.295 քառակուսի կիլոմետր շառավղով: Սառույցի հաստությունը շատ ավելին է եղել, քան գիտնականների ենթադրությունները: Այն միջինը1.4-ից 5.5 մետրի է հասել:










