ԱՄՆ-ում առաջարկում են մերկասառույցի դեմ պայքարել օղու արտադրությունից մնացած գարու մնացորդներով

10:33 • 26.11.14

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել օղու արտադրությունից մնացած գարու մնացորդները ճանապարհներին առաջացող մերկասառույցը կանխելու համար, գրում է lenta.ru-ն։

 

Վաշինգտոն նահանգի համալսարանի նորարարական ուսումնասիրության մասին հայտնում է Time-ը։

 

Գարին, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, միանգամայն կարող է փոխարինել աղը ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարի գործում։

 

Բացի հացահատկից, գիտնականներն առաջարկում են օգտագործել ճակնդեղի և լոլիկի հյութերը։

 

Գիտնականները գտնում են, որ աղերի օգտագործումը միայն վատթարացնում է իրավիճակը և դրա հետ մեկտեղ՝ դա անվտանգ չէ էկոլոգիայի և տրանսպորտային միջոցների համար։

ԱՄՆ-ում առաջարկում են մերկասառույցի դեմ պայքարել օղու արտադրությունից մնացած գարու մնացորդներով