Մենք ավելի կուռ ենք դառնալու. Նախախորհրդարանի անդամները մեքենաների հրկիզման մասին (տեսանյութ)

14:37 • 27.11.14

Նախախորհրդարանի անդամներն այսօր ոստիկանության դիմաց բաց ասուլիս անցկացրին՝ հայտարարելով, որ բանդայի կողմից վերջին օրերին հրկիզվել է Նախախորհրդարանի վեց անդամների մեքենաներ, ևս մեկինը փորձ են արել հրկիզել:


«Մենք տեսնում ենք, որ պետությունն արդեն մոբիլիզացվել է ժողովրդի դեմ: Մենք պետք է հասկանանք, որ գոյութենական ճգնաժամի առաջ ենք կանգնած: Եվ պետք է արդեն քայլ կատարել դեպի մոբիլիզացում»
,- ասաց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:


Իսկ թե ինչու են որոշել բաց ասուլիսն անցկացնել հենց ոստիկանության մոտ, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ այդպիսով կոչ են անում ոստիկաններին մինչև ապրիլի 24-ը կողմնորոշվել, թե ում կողմից են լինելու: «Կոչ եմ անում պատրաստվել, որ ապրիլի 24-ին իրար հետ ենք այս գործն անելու»,- ասաց նա և ավելացրեց, որ մինչ այդ շարունակելու են նաև ավտոերթերը դեպի Հայաստանի մարզեր: Ավտոերթ կանցկացնեն նաև դեպի Արցախ:


Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարդան Հակոբյանն էլ նշեց, որ ցանկացած այսպիսի քայլ ունենալու է հակառակ արդյունքը. «Մենք ավելի կուռ ենք դառնալու»:


Նա նաև նշեց, որ բոլոր յոթ մեքենաներից վեցը մասնակցել են Նախախորհրդարանի կազմակերպած ավտոերթերին: Յոթերորդ մեքենան փորձ են արել հրկիզել: