Տղամարդի՜կ, կինո եք, կինո. մասկուլինային զրույց N տղամարդու հետ
Լինում է և այսպես. դռանդ վրա բացի Եհովայի վկայի գունագեղ գրքույկից և գազի մարդու սպառնալից նամակից հայտնաբերում ես բավականաչափ խոստումնալից մի հայտարարություն. «Ձեր տանն անեմ տղամարդու բոլոր գործերը»: Դե արի ու մի ասա... այսքան զահրումարով հանդերձ կյանքը, ամեն դեպքում, գոնե ձանձրալի չէ։ Թե ինչ եղավ, երբ ընկա հայտարարության հետքի վրա, կկարդաք զրույցում։ Իսկ ինչո՞ւ ես էլ հենց այստեղ չտեղադրեմ իմ հայտարարությունը։
Հայտարարություն
Սիրելի ընթերցողներ, խնդրում եմ, մի մոլորվեք։ Ձեր կյանքը փոխելու ընդամենը մեկ ձև կա՝ ինքնազոհությունը, մնացածը, քաղաքականությունից սկսած՝ անեկդոտ է, հավատացեք։
-Ալո, բարև Ձեզ, ներեցեք այս հայտարարությունը Դո՞ւք եք տվել .«Ձեր տանն անեմ տղամարդու բոլոր գործերը»:
-Տիկին ջան, այո, բայց շատ կանայք սխալ են ինձ հասկացել, ես կուլտուրական գործերը նկատի ունեի, բայց նրանք լրիվ անկուլտուրական բան են հասկացել և առավոտից զանգում են: Երևի էն գրողը տարած «բոլոր» բառն է համը հանել. խայտառակ եղա քաղաքով մեկ, այ մարդ:
-Մի րոպե.անկուլտուրականը կարծես գլխի եմ ընկնում որն է, բա կուլտուրական գործերը որոնք են, Դուք ի՞նչ ծառայություններ եք առաջարկում:
-Դե փչացած բան-ման սարքելը էլի. փչացած ֆեն-մեն, փչացած թեյնիկ, մեխ խփեմ, դռելով ծակեմ, տղամարդն ի՞նչ ա անում տանը, ես էլ մի օրով դառնամ քո տան տղամարդը, բացի էն գործից, սաղ անեմ: Էն էլ թարսի պես, սաղ էն են ուզում, կուլտուրականով զանգողները շատ քիչ են, ես էլ կնկա, էրեխեքի տեր եմ, զանգում են ափաշքյարա առաջարկում, էս ի՞նչ բան ա, ոչ ամոթ ա մնացել, ոչ՝ աբուռ: 10-ից 8-ի միտքը ծուռ ա։
-Այնպիսի վիճակագրություն ներկայացրիք, որ մնում է ենթադրել, թե Հայաստանը մի անտղամարդաբնակ կղզի է դարձել, Դուք էլ կանանց կողմից հալածված միակ տղամարդը. այ քեզ բան, ուրեմն կանայք առանց Ձեզ տեսնելու, հենց այնպես զանգում ու սեռական մարտահրավեր են հա՞ նետում Ձեզ: Կարո՞ղ ա ուղղակի գլուխ եք գովում:
-Տիկին ջան, աչքիս քո միտքն էլ ա ծուռ…
- Իմը երևի բոլոր զանգողներից ամենածուռն է, չեմ ժխտի…
-Դե բա ես զգում էի, չէ՞, որ նրանցից ես: Բա կարելի ա, էս ի՞նչ օյին եք դնում հայ տղամարդկանց գլխին: Հիմա ինձ լսի, ես աշխարհը ման եմ եկել, հայ տղամարդու պես թասիբով տղամարդ չեմ տեսել՝ ուրիշ ազգերի նման հարբեցող ու նարկոման չեն, ղզիկ չեն, իրենց երեխաների համար կյանքը կտան, ինչի՞ եք ուզում նրանց փալաս սարքել:
-Բայց կինն ինչո՞ւ պիտի երազի, որ իր տղամարդը փալաս դառնա: Էս 25 տարին ինչի միջով ասես չանցավ հայ կինը.պատերազմ, անլույս կյանք։ Մոռացա՞ք, ոնց էր մի ժամ լույսով ամբողջ ընտանիքը լողացնում, հացավորում, պահում,այդ արանքում էլ դեռ իր կանացի տեսքը, արդուզարդը պահպանում: Կամ ինչու ենք հեռուն գնում. էսօր բազկաթոռներին կարված հազարավոր տղամարդիկ կան, մե՞նք ենք նրանց փալաս սարքում, թող գնան աշխատեն:
-էդ սաղ քաղաքական հարցեր են, որին դժվար քո խելքը հասնի. պատերազմն ես հիշում, բա խի՞ չեք հիշում, որ հենց այդ թասիբով տղամարդիկ գնացին ու պահեցին ձեր պատիվը, որ թուրքը քո անկողնուն չհասնի, իսկ հիմա զանգել ես սենց բաներ ես խոսում։ Հայ տղամարդը ճանկռտելով էլ հաց կբերի ընտանիք, դուք նրա թասիբի հետ մի խաղացեք, նրա տեղաշորը մի պղծեք։ Ես օրը 20 տուն եմ մտնում, դուրս գալիս. էս ինչ ընտանիքներ են դառել մեր հայ ընտանիքները. 10-ը տարեկան էրեխեն հորնումորը ձեռ առնելով ա խոսում, կնիկը մարդուն կատու ա սարքել... դե բա որ մի երկրում գործարան չլինի, որ էդ տղամարդը գնա աշխատի, կնկա լեզուն էլ հարյուր մետր կդառնա էլի։
-Դե առնել-ծախելը խաբեբաների հասարակություն է ձևավորում. էդ զարգացած արդյունաբերությունն է թասիբով տղամարդկանց ստեղծում, դրա համար էլ մեր թասիբովները, ցավոք սրտի, մեր հայրերն են, որ հալալ քրտինքով գործարաններում փող էին աշխատում, «շուստրիություն» չէին անում, մարդկանց չէին «քցում», շեֆերի օրգանիզմի ամենափափուկ տեղը ելումուտ չէին անում, այդպես չէ՞։
-Դուք երևի ուզում եք հայ թասիբով տղամարդու ցեղը լրիվ ջնջել, դրա համար էլ էն «Տղամարդիկ» կինոյի թասիբով տղերքին հուշարձան սարքեցիք, չէ՞։
-Երևի հակառակը, էդ արձանը միգուցե դրվել է, որ հայ տղամարդիկ միշտ հիշեն, թե քոչարի պարելուց առաջ և հետո տղամարդկային ինչ կեցվածք պետք է ունենալ, որին Դուք թասիբ եք ասում, իսկ ես օրինակ՝ մարդաշնորհք կասեի։
-Յա, էս լավ էլ աշխատող գլուխ ունես դու, մի տեղ աշխատո՞ւմ ես գոնե, թե՞ դու էլ ես հույսդ դրել մենակ փափուկ տեղերիդ վրա։ Բայց ճիշտն ասա, չխաբես։
-Բայց, խոստանու՞մ եք, դրանից հետո էլ շարունակել մեր զրույցը, թե...
-Թե՝ չկա, տղամարդու խոսք եմ տալիս։
-Ես լրագրող եմ։
-Շատ էլ լավ ա, որ լրագրող եք, ես էլ հենց Ձեզ էի ման գալիս։ Էդ ամեն ինչ գրում եք՝ էս շունն էս շանը կծեց, ֆլանը ֆստանին էս ասեց, բա խի՞ չեք գրում, թե էս երկրի բոլոր դարդերն ինչից ա գալիս, ոնց ա լինում, որ էս երկրում օրական այսքան երեխա ա ծնվում, բայց մարդկանց թիվը գնալով պակասում ա, երկիրը առաջ չի գնում։ Բա դրա պատճառների մասին վախենո՞ւմ եք ասեք։
-Ո՞րն է պատճառը։
-Պատճառը էս 30 հազար քառակուսուց դուրս ա։ Պատճառն էն երկրներն են, որ իրանց դրել են սրբի տեղ ու մեր հավերն են ուտում։ Հենց տեսնում են, որ էստեղ մի բան կարող է շարժվել, հոպ, գլխներիս սարքում են։ Բա դրանք չե՞ն տեսնում, որ թուրքերը 25 տարի ա մեր ճանապարհները փակել են, բայց դրանց ձեռ ա տալիս, որ Հայաստանը չզարգանա։ Ու պատճառն էն ա, որ իրանք լավ էլ հասկացել են, որ հայերը աչքաբաց ազգ են, իրենց անցած հարյուր տարին մենք մի քսան տարում կանցնենք ու առաջ կգնանք. էս ազգը խելոք ա, աշխատասեր ա, դրա համար էլ գլխներիս պատերազմ, աղետներ սարքեցին, որ մենք պակասենք, չզարգանանք, ամեն աֆերիստության դիմում են, որ ժողովրդին հանեն Հայաստանից։ Դրանք վախենում են մեր աճից, այ էդ մասին գրեք, որ իրանք էլ կարդան ու հասկանան, որ մենք իրանց փայ հարիֆը չենք, լավ էլ ջոկում ենք իրանց քաղաքականությունը։
-Հիմա, որ մենք մեր երկրի ախոռները մաքրենք, կարգուկանոն ստեղծենք մեր երկրում,ասենք գոնե մեկ արդար ընտրություն կազմակերպենք, նրանք գալու են մեր քվեատուփերը գողանան, փախնե՞ն։
-Միամիտ ես, է՜, իրանք արդեն նենց են սարքել օրենքները, բանը, որ մենք մեր ձեռով գողանանք էդ քվեատուփերը։ Իրանց ձեռ չի տալիս, որ Հայաստանը գոնե մի քայլ առաջ անի։ Էս պատերազմի սապոգը գլխներիս պահած՝ մեզ հազար կողմից ճնշում են։ Իրանք հենց ուզում են, որ էստեղ իսկական ընտրություն չլինի, որ մեր իշխանությանն էլ կուկլի պես խաղացնեն։ Բա էն Վիքիլիքս էր, ինչ զիբիլ էր, ասում էր, թե ինչքան կեղտ կա սրանց տակ, բա խի՞ էդ փաստերը դատուդատաստան չդարձան, մի բան չեղավ, էդ սաղ կոմպրոմատների փաթեթներ են, որ Ամերիկան քո գլխին թափահարում ա, երբ պետք ա, երբ էլ պետք չի, մարաղ ա մտնում, տեսնի, թե երբ ես դու քո գլուխն ուտում։ Իրանք ամեն ինչ իրանց օգուտի համար են անում։
-Դա մե՞ղք է, որ ամեն երկիր իր շահն է հետապնդում. մենք էլ խելոք լինենք, մեր շահերը հասկանանք և հետապնդենք. Ամերիկան կամ Եվրոպան գալիս են մեր բկին չոքո՞ւմ, թե էսինչ հանցագործին շուտ մի պետական պաշտոն տվեք կամ լֆիկների քեֆին հանկարծ չկպնե՞ք, թե՞ կբռնեն մեր ձեռքից, երբ մի օր որոշենք իսկապես պայքարել ասենք՝ կոռուպցիայի դեմ։
-էդ կոռուպցիայի հայրն էլ, մայրն էլ, տո զոքանչն էլ հենց էդ զոռբա երկրներն են։ Հենց այնպիսի վարկեր են տվել, որ մեր ամբողջ պետական համակարգը կոռումպացնեն, մեզ գցեն այնպիսի արտաքին պարտքի տակ, որ սերունդներով դառնանք իրենց գերին։ Հասկացեք էլի, ի վերջո։ Էդ ամբողջ օրենքներն էլ իրենց սողանցքներով հանդերձ հենց իրենք են կապում մեր վզին։ Դրանք հենց չաշխատող օրենքներ են, որոնք սաղ պետությունը կազմալուծում են։ Էն օրը մեկի տուն եմ գնացել. տալիս ա չաշխատող լամպը, թե տեղադրի։ Ասում եմ՝ վառված ա, չի միանա։ Էս կնիկը երկու ոտը դրել ա մի կոշիկում, թե դու տեղադրի, աշխատող ա։ Հիմա սրանցն ա էլի։ Հայաստանին խաբում են, խաբում...
-Դե էդ վերլուծությունները, որ անում եք, ելքերն էլ պիտի որ իմանաք. բա ի՞նչ անենք, լավ։
-Ի՞նչ անենք. խելքներս գլուխներս հավաքենք։ Տասը տեղ գնացի աշխատանքի համար, էլեկտրականությունից մինչև շինարարական ցանկացած գործ հասկանում եմ, Պոլիտեխնիկ ավարտած տղա եմ։ Կեսը հեչ երեսիս էլ չնայեց, մի երկուսն էլ ոչ թե աշխատող ա ուզում, այլ՝ բանող եզ, որին ոնց ուզենա՝ քշի։ Հետդ նենց են խոսում, ոնց որ իրենց ճորտը լինես։ Այ մարդ, ես մեղավո՞ր եմ, որ դու քո տգետ հալով հիմնարկ ես ղեկավարում, ինչո՞ւ ես ուզում մի կտոր հացի համար ես թողնեմ, որ ոտներդ վրաս մաքրես։ Եկել ա, թե պիտի դառնաս էսինչ կուսակցության անդամ, ասում ա, մեր սաղ թիմն էդ կուսակցությունից ա։ Ասի, հլա իմ պայմանագիրը հանի, տես մեջը գրա՞ծ ա, որ ես պիտի դառնամ քո կուսակցության անդամ։ Ի՞նչ ասի, որ լավ լինի։
-Դե պիտի քեզ ցտեսություն ասի, ուրիշ ի՞նչ։
-Դրա ավելի կոպիտը...Ես էլ ասի, ծախված շունշանորդի, դու չես կարա ինձ առնես, իմ տասը մատն էլ ոսկի ա, ես արհեստավոր եմ, մինչև կեսօր կարամ սոված մնամ...հիմա քեզ չեմ ասելու մնացածը, բայց կոշիկներս վրան սրբել, դուրս եմ եկել, ասել եմ, ես կռիվ տեսած տղա եմ, այ գյադա, քեզ չեմ թողնի վրայովս անցնես։
-Ո՞ր կուսակցություն էր ուզում տանել։
-էդ կարևոր չի, խի հիմա էդ բոլոր կուսակցություններն իրարից տարբերվո՞ւմ են. ազգին թայֆա-թայֆա են սարքում, հանում իրար դեմ էլի։ Ով փողատեր ա, մի հատ էլ կուսակցություն ա բացել, որ իրա բիզնեսներին կրիշ կանգնի։ Բա էդ կուսակցությունների տերերը որտե՞ղ էին պատերազմի ժամանակ, հիմա բիրդան հայրենասեր են դառել, հա՞, քաղաքականությունն էլ լրիվ բիզնես սարքեցին, պրծան։ Էն զոռբեքին էլ դա լրիվ ձեռ ա տալիս՝ ասում են, թող սրանք իրանց գլուխը մանրից ուտեն, մեջտեղից դուրս գան։ Բա դրանք էս քսան տարի ա վիզ են դրել էս պետությունը քայքայեն, ականջները կտրեն, իրանց շունը սարքեն, չէ՞։
-Այ հարգելիս, ախր պետություններն էլ են չէ՞ իրար հետ մրցակցում. իրարից ճանապարհներ, արտադրություն, հաց ու ջուր են խլում, որ ընդլայնվեն, լավ ապրեն։ Ո՞վ է ասել, որ այդ գերտերությունները քնում-արթնանում են աշխարհում միայն սեր ու հումանիզմ տարածելու մեն մի երազանքով։
- Դե դրա համար էլ պիտի իմանանք, որ դրանք ոչ թե ուզում են Ղարաբաղի հարցը լուծել, այլ՝ քուանշել։ Ուժը հաղթում է ամեն ինչին, իսկ խելքը՝ ուժին։ Մենք պիտի էդ սաղ տռը-վռը բաները թողնենք ու նստենք էս ռեգիոնի բոլոր պետությունների հետ կլոր սեղան։ Էդ ինչ ա, ո՞նց կարող ա մի ռեգիոնում մի քանի զորք կանգնած լինի՝ Վրաստանը ՆԱՏՕ ա տղա կանչում, սրանք՝ ռուսին...պիտի մի ընդհանուր Կովկասյան ֆեդերացիա լինի ու էդ կոնֆլիկտն էլ մեջը հալվի գնա։ Թե չէ Ամերիկան իրանն ա բրդում, Եվրոպան՝ իրանը, ռուսը ոտը չի ուզում մի մետր քաշի։
-Ադրբեջանն էլ խելոք-խելոք կհամաձայնվի՞ կամ Վրաստանը, էլ չեմ խոսում մնացածի մասին։
-Դե բա էդ զոռբեքը ռեգիոնի երկրները մեջ-մեջ են անում, որ սրանք չմիավորվեն։ Ամերիկան վրացուն ա տակը քաշել, ռուսը մեզ ա իրանով անում, սենց ո՞նց կլինի։ Ղարաբաղին ուրիշ լուծում չկա։ Մենք ճանկռտելով հաղթանակը բերել ենք, որ տանեն դնեն ամերիկացու, եվրոպացու ձեռին, թե տար, ինչ ուզում ես արա՞ էդ հաղթանակի հետ։ Իսկ սենց թուրքն էլ կսսկվի, Հայաստանի սահմաններն էլ կբացվի ու երկիրն էս փակ ցիկլից դուրս կգա։ Թե չէ հույսներդ դրել եք, որ Ամերիկան, Եվրոպան կամ Ռուսաստանը պիտի Ղարաբաղի հարց լուծե՞ն։ Մարդա իրա խաղաղապահին ա ուզում մխի ու իրա զոռբայությունն անի։ Իսկ եթե Ղարաբաղն ու փակ սահմանի հարցը լուծեցինք, էլ մեզ բռնել չի լինի։ Էս սաղ օլիգարխներն էլ կդառնան կուռկուռի ձագ, որովհետև որ սահմանը բաց լինի, սրանց սամալյոտով բերածը ով ասես բաց ճանապարհով էլ կբերի ու սրանք կամաց-կամաց մեջտեղից կվերանան, քաղաքականությունից էլ ռադ կլինեն ու խելոք ջահելություն կմտնի պառլամենտ, կարգին գործ կարվի երկրի համար։ Էս ա ելքը, ուրիշ ելք չկա...ինչի՞ ենք սպասում, եթե դրա համար կռիվ ա պետք, ես ոնց որ գնացել եմ, հիմա էլ կգնամ, որ գործը մինչև վերջ, տղամարդավարի անենք։
-Աստված չանի, որ մի անգամ էլ լինի...բայց, ի՞նչ եք կարծում, մենք առաջվա տոկունությունն ու էներգիան ունե՞նք, հազարավոր կամավորներ կմիանա՞ն առաջվա պես։
-Բա մի քանի ամիս առաջ չէ՞ր, որ դրությունը լարվեց։ Չտեսա՞ք, ինչ կատարվեց։ Թասիբով հայը գիտի, որ գնում ա իր տունն ու տեղը պաշտպանելու։ Ով գնացել ա, էլի կգնա, ով թռել ա, էլի կթռնի։ Ինձ հիմա էդ չի էնքան հուզում, որքան էս մեր հայ ընտանիքների վիճակը։ Ես դրանց տներում օր ա լինում, որ տասը ժամ գործ եմ անում ու տեսնում եմ ներսից, թե ինչ հալի ա հայ ընտանիքը։ Էս տղամարդկանց խեղճացնելը շատ վտանգավոր ա.պետությունը մի կողմից ա խեղճացնում, կնանիք՝ մյուս կողմից։ Բա սենց ուր կհասնի. անթասիբ տղամարդն ամենամեծ ռումբն է Հայաստանի համար։ Գնա, մտի հիմնարկները՝ կանանց գործի ընդունվելը հազար անգամ հեշտ ա, քան տղամարդկանցը։ Տուն փող բերող կնիկն էլ չաշխատող տղամարդու համար ամենամեծ փորձանքն ա, հերս ասում էր՝ կնկա բերած փողը դռան զանգակ ա, անցուդարձ անելիս` ճակատիդ կդիպչի, էդ կնկա բերանն էլ փակել կլինի՞։
-Դե լավ, կարգին տղամարդու կողքին կնոջ երկար լեզու չի դիմանա. ինչո՞ւ եք այդքան վախենում մեզնից։
-Բա ինչ անենք. էն օրը մի տուն եմ գնացել, զարմացել. կնիկը տան տղամարդն էր, տղամարդն էլ՝ լրիվ կնիկ, իսկական խիար։ Էս տղամարդուն հարցնում եմ, էս լույսի ապահովիչը որտեղ դնեմ, ասում ա ես էդ հարցերի հետ գործ չունեմ։ Քիչ էր մնում ասեի՝ արա, արի էս ապահովիչը վրեդ դնեմ, որ տղամարդկային ֆազերդ հենց քցի, գոնե խաբար լինես։ Կանչում եմ, որ մեկը գա սեղանը քաշենք, կնիկն ա դեմը կտրում։ Ներվերս չդիմացավ, ասի թքած էս փողի վրա էլ, ես սրանց պիտի իմ ասածն ասեմ, դուրս գամ։ Բայց գիտես, չէ՞, որ տղամարդուն սազական չի, էսքան դեսուդենից խոսալը...
-Էլեկտրոնային փոստիս հասցեն ասեմ, Ձեր նկարն ուղարկեք էլի։
-Վայ, ախր էն այլանդակ ընտանիքը որ տեսա, եկա տուն, կնոջս ասի՝ էսօր մի կոպեկ էլ չեմ աշխատել, բայց աշխարհի երջանիկն եմ, որ քեզ պես կնիկ ունեմ։ Իրան էդ օրը տղամարդու խոսք եմ տվել, որ աշխարհն էլ շուռ գա, ես իրան դավաճանողը չեմ, որ ջահել էի, իրան էդքան չէի գնահատում, բայց որ տարիքս առա, հասկացա, որ քո կինն էլ հայրենիքիդ, Աստծուդ նման մեկ հատ ա, ու ոնց որ հայրենիքիդ, Աստծո առաջ պիտի մաքուր լինես, էնպես էլ՝ քո կնոջ առաջ։ Մի բան խնդրեմ էլի, օգնի ինձ էն հայտարարությունը էնպես սարքենք, որ էլ էսքան չզանգեն, զահլես տանեն։
- Գոնե այսպես գրեք. կօգնեմ ձեզ էսինչ, էսինչ գործերում ու կոնկրետ ասեք՝ որ գործերում։ Թե չէ, բերել եք դռանս վրա փակցրել՝ Ձեր տանն անեմ տղամարդու բոլոր գործերը։Դե արի ու...մի զանգի։
-Հա, ես կանանցից եմ փաստորեն վախենում, բայց որ հարկայինը էդ հայտարարությունը բռներ, ոտուձեռով կորած էի՝ մորս տված կաթի փողն էլ էր ինձնից պոկելու...
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Իրադարձային
-
18:50 • 22.11.24 «Zil»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու քարե պարսպին
-
18:32 • 22.11.24 Ուկրաինայից վերադարձվել է Կուրսկի մարզի 46 բնակիչ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
17:20 • 22.11.24 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն
-
17:07 • 22.11.24 Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը