ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ԱԺ-ն հաստատեց ծափահարություններով

17:38 • 04.12.14

Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը Ազգային ժողովն ընդունեց ծափահարություններով:


103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:


Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության 4 անդամները, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Իսկ մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց չքվեարկել հօգուտ ԵՏՄ-ի անդամակցության: