Lamborghini 88 Tauri պրեմիում սմարթֆոնը կարժենա 6.000 դոլար (լուսանկարներ)
Tonino Lamborghini ապրանքանիշը թողարկել է 88 Tauri բջջայինը, որն աշխատում է Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով, որի աշխատանքային հաճախականությունը 2.3 ԳՀց է, գրում է 3dnews.ru-ն։
Պրեմիում սմարթֆոնն ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 5 դյույմանոց (1920 × 1080) Full HD սենսորային էկրան։
Էկրանը պաշտպանված է ամուր ապակիով և օլեոֆոբ ծածկույթ ունի, որի շնորհիվ էկրանին մատնահետքեր չեն մնում։
Բջջայինը պատված է լինելու բնական կաշվով։
Սմարթֆոնն ունի 20 ՄՊ տեսախցիկ և 64 ԳԲ ֆլեշ-հիշողություն։ Թողարկվելու է 1.947 հատ։ 88 Tauri-ի նախնական գինը 6.000 դոլար է։














