Թողարկվել է iOS 8.1.2 թարմացումը

16:55 • 10.12.14

Apple ընկերությունն առանց որևէ հայտարարության թողարկել է IOS 2.1.8 թարմացումն իր բջջային օպերացիոն համակարգի համար, գրում է hi-tech.mail.ru-ն։

 

Նոր ՕՀ-ի փոփոխություններն ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ թարմացումն իրականում չնչին է։

 

Վերացվել են մի քանի սխալներ՝ կապված ՕՀ-ի արագության և րինգտոնների հետ։ Այսպես, օրինակ, iTunes-ից ձեռք բերված րինգտոնները կարող էին հեռացվել IOS-սարքերից առանց օգտատիրոջ թույլտվության։  Այժմ՝ 8.1.2-ի թարմացումից հետո, նման բան չի պատահի։

 

Հավանաբար 8.1.2-ը iOS 8-ի այս տարվա վերջին թարմացումը կլինի։ 

Թողարկվել է iOS 8.1.2 թարմացումը