Արհեստական մաշկը կարողանում է հպում, տաքություն և խոնավություն զգալ (լուսանկարներ)
Popular Science ամսագիրը հրապարակել է Սթենֆորդի համալսարանում տեխնոլոգիաների և մաշկաբանության ոլորտների համադրմամբ աշխատող գիտնականների վերջին ձեռքբերումների մասին հոդված, գրում է gizmodo.com-ը։
Արհեստական մաշկը պատրաստված է պոլիդիմեթիլսիլոքսան (polydimethylsiloxane) նյութից, որի վրա ամրացված են տաքության, հպման և խոնավության ցուցիչներ, որոնք հաղորդում են տեղեկատվությունը համակարգչին։
Սթենֆորդի համալսարանի մաշկային ինժեներ Ժենան Բաոն ասել է, որ իր աշխատանքը բավական ոգևորիչ է, քանի որ այն կարող է հեղափոխություն իրականացնել պրոթեզավորման կարիք ունեցողների կյանքում։
Մասնագետները նշում են, որ նման մաշկով պատելով սովորական պրոթեզները՝ հնարավորություն կտան ձեռքերից կամ ոտքերից զրկված մարդկանց կրկին զգալ այն, ինչ զգում է մաշկը։
Հաղորդիչները տեղեկությունն էլեկտրական ազդանշաններով հաղորդում են այն կրողի ուղեղին, որը կրկին նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերումներից է։
Գիտնականը նշել է, որ իրենք դեռ աշխատում են արհեստական մաշկի վրա և վերջնական տարբերակը ստանալու համար դեռ բավական ուսումնասիրություններ պետք է իրականացվեն։

















