Կոպենհագենը կդառնա գերէկոլոգիական «խելացի» քաղաք
Կոպենհագենի իշխանությունները սկսել են լայնածավալ նախագծի իրականացումը, որը քաղաքը կվերածի միասնական «խելացի» համակարգի։ Այն կխնայի էլեկտրաէներգիա, փողոցներն ավելի անվտանգ կդարձնի և կնվազեցնի օդի աղտոտվածությունը, գրում է hitech.vesti.ru-ն։
Քաղաքային լուսավորությունը կփոխարինվի «խելացի» LED-լամպերով, որոնք կարողանում են փոխանցել տվյալներն իրական ժամանակի ռեժիմով։ Հատուկ կանաչ ցուցիչները կլուսավորեն հեծանվային ճանապարհները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցով տեղաշարժվելն ավելի հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։ Նախագիծն անվանվել է «Կանաչ ալիք»։
«Խելացի» կդառնան նաև ճանապարհային այլ լույսեր։ Օրինակ՝ վարորդներն իրենց սմարթֆոնների վրա կարող են տեսնել, թե երբ կվառվի լուսացույցի ազդանշանը։
Արվարձանային գոտիներում փողոցային լույսերի վրա կտեղադրվեն սենսորներ, հետևաբար՝ լույսը կվառվի միայն այն դեպքում, երբ լույսի մոտակայքում մարդ կամ մեքենա հայտնվի։ Դա մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա կխնայի։
Նորամուծությունների շնորհիվ Կոպենհագենը հույս ունի մինչ 2025թ. դառնալ աշխարհի ամենաէկոլոգիական մայրաքաղաքը։
Նոր «խելացի» քաղաքային ցանցը կկատարի նաև այլ գործառույթներ, օրինակ՝ տեղեկացնել սանիտարական ծառայություններին աղբատարները մաքրելու անհրաժեշտության, առավել հարմար երթուղիներ ընտրելու մասին և այլն։










