Ներվեգիայում նոր սերնդի զբոսանավ է կառուցվում` սեփական կինոթատրոնով, լողավազանով, սուզանավով և ուղղաթիռի հրապարակով (լուսանկարներ)
Կինոթատրոնով, գեղեցկության սրահով, 6 տեղանոց սուզանավի կայանման վայրով և մի շարք այլ առանձնահատուկ ծառայություններով է ներկայանում Rolls-Royce-ի «լողացող» դրախտը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 80 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ Rolls-Royce Marine զբոսանավը նոր խոսք է շքեղ սուպերնավերի ասպարեզում: Նոր սերնդի զբոսանավի շքեղ հարմարավետությունների շարքը համալրել են ուղղաթիռի ավտոտնակը և 10 մետր երկարությամբ լողավազանը:
Նավի սենյակները հարմարեցվել են 16 ուղևորի և անձնակազմի 26 անդամի համար: PJ World անվանումն ստացած զբոսանավը, որը նախատեսված է ցանկացած ուղղությամբ նավարկելու համար, սեփականատիրոջը կհասնի 18 ամսում: Ներկայում ընթանում են նավի կառուցման աշխատանքները Նորվեգիայում:



















