Bluetooth-ով աշխատող բարձրախոսները քնելուց առաջ բնության հանգստացնող ձայներ են արձակում (լուսանկարներ)

14:02 • 10.12.14

Brookstone ընկերության Tranquil Moments կոչվող սարքն աշխատում է bluetooth-ով և արձակում է բնության տարբեր ձայներ՝ անտառային, օվկիանոսային, անձրևի, թեթև աղմուկի և այլն, գրում է slashgear.com-ը։

 

Tranquil Moments-ն օգնում է քնելուց առաջ երաժշտություն վայելել կամ լսել հաճելի հանգստացնող ձայներ՝ ավելի հանգիստ և խաղաղ քուն ունենալու համար։ Այն ունի նաև ինքնուրույն անջատվելու կարգավորում։

 

Սարքը բավական փոքրիկ է, ինչը հնարավորություն է տալիս այն տեղափոխել և դնել տան հարմար հատվածներում։ Այն ունի փոքրիկ մարտկոց, որը հնարավոր է լիցքավորել microUSB-ով։

 

Սարքն ունի ձայնի բարձրության կարգավորիչ, մի շարք կոճակներ՝ նախատեսված ավտոմատ անջատվելու, ռադիոյին միանալու, ինչպես նաև երաժշտական կարգավորումները փոխելու համար։

 

Հետաքրքրական է, որ չնայած սարքի պարզությանը՝ այն արժե 130 դոլար։ 

brookstone_sleep_speaker_3_slashgear

Tranquil Moments Bedside & Sleep Sounds Bluetooth Speaker Review

brookstone_sleep_speaker_2_slashgear

Bluetooth-ով աշխատող բարձրախոսները քնելուց առաջ բնության հանգստացնող ձայներ են արձակում (լուսանկարներ)