Veari Fineck «խելացի» վզնոցը հետևում է ֆիզիկական ակտիվությանն ու ողնաշարի կեցվածքին (լուսանկարներ)

09:24 • 11.12.14

Veari ընկերությունը Kickstarter կայքում իր նոր սարքի՝ «խելացի վզնոցի» զանգվածային արտադրությունը սկսելու համար դրամահավաք է իրականացնում, գրում է 3dnews.ru-ն։

 

Նոր սարքն ուղղված է այն կրողի ողնաշարի դիրքի և կեցվածքի բարելավմանը, ինչպես նաև նրա ֆիզիկական ակտիվությանը հետևելուն։ Այն իրենից ներկայացնում է ֆիթնես- սարք, որը կրում են ոչ թե ձեռքին, ինչպես մյուս սարքերը, այլ՝ պարանոցին։

 

Սարքը կարող է ցույց տալ՝ արդյոք վնասվածքներ կան ողնաշարում, թե ոչ, կամ ինչպիսի հիվանդություններ կարող են առաջանալ մեջքն «ուղիղ չպահելուց»։ 

 

Սարքը պատրաստված է տիտանից, իսկ ժապավենը՝ բժշկական սիլիկոնից։ Ավտոնոմ աշխատանքի առավելագույն ժամանակը 7 օր է։

 

Ողնաշարի դիրքին հետևելուց բացի, ֆիթնես-վզնոցը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչպիսի վարժություններ կարելի է անել վիճակի բարելավման համար։

 

Սարքի արժեքը 69 դոլար է, և եթե այն հաջողությամբ հավաքի անհրաժեշտ 20.000 դոլարը, ապա զանգվածային արտադրության կհանվի 2015-ի մարտին։ 

Veari Fineck «խելացի» վզնոցը հետևում է ֆիզիկական ակտիվությանն ու ողնաշարի կեցվածքին (լուսանկարներ)