Ընկերությունն իր սմարթֆոնը գովազդելու համար արտասովոր փորձարկում է իրականացրել (տեսանյութ)
Oppo R5 սմարթֆոնն այլևս ամենաբարակը չէ աշխարհում, սակայն այն, միևնույն է, գերբարակ սմարթֆոնների շարքին է դասվում, քանի որ դրա հաստությունը 4.85 մմ է, գրում է technoguide.com.ua-ն։
Վերջերս ընկերությունը որոշել է լրացուցիչ ուշադրություն հրավիրել իր սարքի վրա՝ հրապարակելով ուշագրավ տեսանյութ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Oppo R5-ն օգտագործվում խնձոր և ձմերուկ կտրատելու համար, կոտրում է ընկույզ, անգամ՝ մեխ մեխում։ Նույնիսկ ավտոմեքենա է անցնում դրա վրայով։
Որքան էլ զարմանալի ու անհավատալի թվա՝ բջջայինը չի վնասվում և մնում է գերազանց վիճակում։
Արտադրող ընկերությունը խոստովանել է, որ իրենք ցանկացել են ուշադրություն գրավել։ Միևնույն ժամանակ նրանք ցանկացել են կոտրել այն կարծրատիպը, որ բարակ սմարթֆոնները դիմացկուն չեն և շուտ են կոտրվում կամ վնասվում։










