Շաքարն օրգանիզմին ավելի մեծ վտանգ է հասցնում, քան աղը. գիտնականներ

22:18 • 11.12.14

Սննդում առկա շաքարը ավելի շատ է քայքայում մարդու օրգանիզմը, քան սննդի աղը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` այս եզրահանգմանն են եկել բժիշկները, ովքեր իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են British Medical Journal ամսագրում:

 

Հոդվածի հեղինակների կարծիքով`շաքարի չափազանց շատ օգտագործումը, որը հավասար է օրական մի քանի տասնյակ թեյի գդալին, սպառնում է հիպերտոնիկ և սրտի մի քանի լուրջ հիվանդություններով, մինչդեռ աղի օգտագործումը օրական 3-6 գրամի չափով օպտիմալ է համարվում առողջության համար, իսկ 3 գրամից քիչ քանակությամբ` վնասակար:

 

 Սիրտ-անոթային հիվանդությունները վաղաժամ մահվան հիմնական պատճառ են հանդիսանում   զարգացած երկրներում, և վտանգի կարևոր գործոն է համարվում արյան բարձր ճնշումը:

 

Գիտնականները նշում են, որ օրական 74 գրամ ֆրուկտոզայի կիրառումը 30 տոկոսով մեծացնում է 140/90-ից բարձր արյան ճնշման վտանգը և 77 տոկոսով մեծացնում է 160/100-ից բարձր ճնշման վտանգը:

 

 

 

Շաքարն օրգանիզմին ավելի մեծ վտանգ է հասցնում, քան աղը. գիտնականներ