Instagram-ն օգտատերերի թվով առաջ է անցել Twitter-ից
Instagram սոցկայքի օգտատերերի թիվն անցել է 300 մլն-ը, ինչը թույլ է տվել նրան այդ ցուցանիշով առաջ անցնել Twitter-ից, հայտարարել է Instagram-ի գլխավոր տնօրեն Քևին Սիսթրոմը, փոխանցում է Корреспондент-ը։
«Մենք ուրախ ենք հայտնել, որ այժմ Instagram-ից օգտվում է ավելի քան 300 մլն մարդ»,- նշված է հավելվածի պաշտոնական բլոգում տեղադրված հաղորդագրությունում։
«Վերջին 4 տարվա ընթացքում այն, ինչ սկսվել էր որպես երկու ընկերների երազանք, վերածվել է գլոբալ համայնքի, որտեղ յուրաքանչյուր օր հրապարակվում է ավելի քան 70 մլն լուսանկար և տեսանյութ»,- նշել է Սիսթրոմը։
Վերջին տվյալներով՝ Twitter սոցկայքի օգտատերերի թիվը մոտ 284 մլն է։










