iPod Classic-ն eBay-ում վաճառվել է 90.000 դոլարով
Վերջերս eBay և Amazon առցանց խանութներում անսովոր ակտիվություն է նկատվում՝ կապված Apple ընկերության արտադրության iPod Classic նվագարկչի վաճառքի հետ, գրում է rg.ru-ն։
Նվագարկչի գինը տատանվում է 1.000 դոլարի սահմաններում, սակայն eBay-ում iPod Classic-ը վաճառվել է սենսացիոն 90.000 դոլար գնով, գրում է Mashable կայքը։
Սարքի հանդեպ նման հետաքրքրությունը կապված է դրա արտադրության դադարեցման հետ, նշում են մասնագետները։
Ներկայում 90.000 դոլարով վաճառված նվագարկիչը ռեկորդային է համարվում, սակայն հնարավոր է, որ մեկ այլ նավագարկչի համար մեկ այլ գնորդ ավելի թանկ գին վճարի։











