Գերմանացի թյուներները Mercedes-Benz S-Class-ի հզորությունը հասցրել են 1000 ձիաուժի (լուսանկարներ)

21:12 • 11.12.14

Գերմանական Mansory  ատելյեն երկու թյունինգային ծրագիր է ներկայացրել Mercedes-Benz S 63 AMG «գերհզոր» սեդանի համար, որոնցից մեկը թույլ կտա մեծացնել 585 ձիաուժ ունեցող երկտուրբո V8 շարժիչի հզորությունը`  այն հասցնելով 1000 ձիաուժի:

 

Ինչպես հայտնում է  roadandtrack.com կայքը` թյունինգի առաջին տարբերակը ենթադրում է շարժիչ գրեթե ամբողջական թարմացում, ինչպես նաև՝ նոր արտանետման համակարգի  տեղադրում: Ագրեգատի հզորությունը կմեծանա մինչև 800 ձիաուժ: 100 կմ/ժամը մեքենան կկարողանա հաղթահարել 0.4 վայրկյանով ավելի արագ, քան բազային S 63 AMG-ն` 3.6 վայրկյանում:

 

 1000 ձիաուժ հզորությամբ մոդելը 100 կմ/ժամը կզարգացնի 3.2 վայրկյանում: Արագության  էլեկտրոնային սահմանափակումը հասցվել է  300 կմ/ժամի: Թյունինգային փաթեթի մեջ ներառվում են նաև նստելատեղերի կաշեպատումը, 20 դյույմանոց անվահեծերի տեղադրում` 22 դյույմանոցի փոխարեն: Mercedes-Benz S 63-ի թյունինգային փաթեթի արժեքը չի հստակեցվում:

 

 

/

/

 

Գերմանացի թյուներները Mercedes-Benz S-Class-ի հզորությունը հասցրել են 1000 ձիաուժի (լուսանկարներ)