Իսրայելական լաբորատորիայում երկգլխանի սալամանդր է ծնվել
Իսրայելի Հայֆայի համալսարանի լաբորատորիայում երկգլխանի սալամանդր է ծնվել: Գիտնականները դեռևս դժվարանում են ասել այս ֆենոմենի պատճառը, սակայն նրանք կարծում են, որ պատճառը պատահական մուտացիան է և շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, բնագետ Լեո Բլաուշթեյնի գիտական խումբը հավաքում է հղի երկկենցաղների, որպեսզի դրանք ծննդաբերեն լաբորատոր պայմաններում: Հայտնի է, որ երկգլխանի սալամանդրի մորը մասնագետները գտել են Գալիլեայում:
Նորածին կենդանին ազատ շարժում է 2 գլուխը, սակայն դրանցից միայն 1-ն է սնունդ ընդունում: Գլուխները ստացել են Արնե ու Սեբաստիան անունները:










