Ֆրանսիացի ուսանողը Wikipedia-ն վերածել է 3D-գալակտիկայի (տեսանյութ)

14:56 • 11.12.14

Ֆրանսիայում համակարգչային գիտությունների ֆակուլտետի ուսանող Օուեն Կորնեկը ստեղծել է WikiGalaxy՝ Wikipedia-ի հատուկ տարբերակը, որը ներկայացված է ինտերակտիվ 3D-գալակտիկայի տեսքով, գրում է Обозреватель-ը։

 

Յուրաքանչյուր տեսանելի աստղ առանձին հոդված է, իսկ նրա հետ կապված բոլոր հրապարակումները կազմում են աստղաբույլ։ Սեղմելով ցանկացած աստղի վրա՝ կարելի է տեսնել հոդվածի տեքստը և նրա հետ կապված բոլոր հղումները։

 

Կոնկրետ տվյալներ փնտրելու համար կարելի է օգտվել որոնման համակարգից։

 


 

Ֆրանսիացի ուսանողը Wikipedia-ն վերածել է 3D-գալակտիկայի (տեսանյութ)